Բարսելոնա – Ռեալ խաղում կանանց ֆուտբոլի համաշխարհային ռեկորդ է գրանցվել
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 5:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, այդ հանդիպմանը «Նոու Կամպ» մարզադաշում ներկա է եղել 91.533 հանդիսական։
Աղբյուրի փոխանցմամբ` կանանց ֆուտբոլի շրջանակում երբևէ չի եղել դեպք, երբ որևէ հանդիպման ներկա լինի այդքան երկրպագու ` սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։
Նախորդ ռեկորդը կանգուն մնաց գրեթե 23 տարի, որը գրանցվել էր աշխարհի 1999 առաջնության եզրափակիչի շրջանակում կայացած ԱՄՆ – Չինաստան հանդիպման ժամանակ։
Այդ հանդիլումը կայացել է Փասադենայի «Ռոզ Բոուլ» մարզադաշտում, որին ներկա է եղել 90.185 հանդիսական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալի կանանց թիմ