Բարսելոնայում կարծում են, որ վնասվածքներն ու մրցավարությունը խանգարեցին ակումբին եվրագավաթներում
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հայտնի է դարձել, թե ակումբում ինչ արձագանք են տվել այդ անհաջողությանը:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ն, ակումբում բոլորը հիասթափված են «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից, սակայն որևէ մեկը չի ունեցել լուրջ ձախողման զգացողություն:
Աղբյուրի փոխանցմամ՝ «Բարսելոնայում» բոլորը կարծում են, որ ակումբը, նախորդ մրցաշրջանի համեմատ, ավելի լավ է հանդես եկել եվրագավաթային մրցաշարերում՝ չնայած «բլաուգրանան» բավական բարդ մրցակիցներ էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում:
Այդուհանդերձ, «բլաուգրանայում» կարծում են, որ եվրագավաթային մրցաշարերի վճռորոշ խաղերում ակումբին խանգարեցին վնասվածքները և մրցավարությունը, հատկապես, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ինտերի» դեմ առաջին խաղում (0:1):
Ամեն դեպքում, Եվրոպա լիգայից դուրս մնալն ակումբի ֆուտբոլիստների վրա բացասական ազդեցություն չի ունեցել, քանի որ նրանք կարծում են, որ սա հիանալի հնարավորություն է Լա լիգան և Իսպանիայի գավաթը հաղթելու համար:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա