Վրեժը ավելի քան լուծված է. Բարսելոնան քարուքանդ արեց Սևիլիային (տեսանյութ)

Վրեժը ավելի քան լուծված է. Բարսելոնան քարուքանդ արեց Սևիլիային (տեսանյութ)

31/01/2019 - 02:31

Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Սևիլիային»: Կատալոնական թիմն առաջին հանդիպմանը զիջել էր 0:2 հաշվով:

Պատասխան խաղում «կապտանռնագույնները» հաղթանակ տարան 6:1 հաշվով: Առաջին խաղակեսում 11 մետրանոցից Կոուտինյոն գոլ խփեց՝ բացելով հաշիվը:

Մոտ 15 րոպե անց 11 մետրանոց նշանակվեց «Բարսելոնայի» դարպասին. Բանեգայի հարվածից հետո Սիլեսենը փրկեց իր թիմին: Րոպեներ անց Ռակտիչը թույլ բաց հաշվենկատ հարված կատարեց` 2:0:

53-րդ րոպեին Կոուտինյոն դուբլ ձևակերպեց, իսկ հաջորդ իսկ րոպեին Մեսսիի ֆանտաստիկ փոխանցումից հետո դիպուկ հարվածեց Սերժի Ռոբերտոն:

67-րդ րոպեին Արանան խփեց այս խաղում «Սևիլիայի» միակ գոլը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Սուարեսը հանեց բոլոր հարցերը՝ 5:1: Իսկ ավելացված 2-րդ րոպեին անհավանական կոմբինացիայից հետո իր գոլը խփեց Լիոնել Մեսսին՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 6:1:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթում է ընդհանուր 6:3 հաշվով և դուրս գալիս Copa del Rey-ի կիսաեզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023