Բարսելոնան մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը:
«Մեսսիի հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Նա տիտղոսներ նվաճելու մեծ ամբիցիաներ ունի»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Football Espana-ն:
Նշվում է նաև, որ կատալոնական ակումբը ցանկանում է նոր պայմանագիրը սահմանել մինչև 2023 թվականը:
Սպասվում է, որ Մեսսիի հրաժարագինը կկազմի 700 միլիոն եվրո: