Բեյլի ապագան կրկին մշուշոտ է․ Տոտենհեմը չի պատրաստվում իր շարքերում պահել ուելսցուն
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ով այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա մադրիդյան ակումբ։
Ինչպես հաղորդում է The Times-ը, լոնդոնցիները առայժմ չեն պատրաստվում շարունակել վարձակալությունը կամ գնել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Բեյլի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «շնաձկների» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ