«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալ Սոդիդադին»` միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Բասկյան ակումբը 17-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Արից Էլուստոնդոն։
Ստանալով քանակական առավելություն` «բլաուգրանան» շանս չտվեց մրցակցին և ջախջախեց 4:0 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 57-ի և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ատլետիկոն» ունի 56 միավոր, իսկ եռյակը 54 միավորով եզրափակում է «Ռեալը»։ «Ռեալ Սոսիեդադը» 34 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից