AS. «Ռեալն ամռանը նախնական համաձայնության էր հասել Էրիկսենի հետ»
Այսօր հայտնի դարձավ, որ «Ինտերը» 20 մլն եվրոյով ձեռք է բերել «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, նախորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» դանիացի խաղացողի հետ հասել էր նախնական համաձայնության, սակայն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արգելափակել է այս տրանսֆերը։
Հաղորդվում է, որ դանիացի խաղացողը մինչև վերջին պահը հավատացել է, որ մադրիդյան ակումբի ղեկավարներին կհաջողվի թիմի մարզչին մտափոխել այս տրանսֆերի հարցում, սակայն այդպես տրանսֆերը չի կայացել։
Նախորդ տրանսֆերային պատուհանի ավարտին խաղացողը կարող էր հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն պատուհանի փակման պահին գործարքը չի կայացել երկու պատճառով․ առաջին՝ խաղացողն անձնական պատճառներով չէր ցանկանում բնակվել Անգլիայում և ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
# Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն