ՀՖՖ-ի, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների համատեղ հայտարարությունը
Հայաստանի հավաքականը մարտի 29-ին ընկերականն Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց Նորվեգիայի ընտրանու դեմ` կրելով 0:9 հաշվով խայտառակ պարտություն։
Հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Հարգելի երկրպագուներ,
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:
Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Խոակին Կապարոս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Նորվեգիա-Հայաստան