Արարատ-Արմենիայի հարձակվողը, հնարավոր է, կարիերան շարունակի արտերկրում
«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, հնարավոր է, կարիերան շարունակի արտերկրում։
Ըստ Interfootball-ի ունեցած տեղեկությունների` 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Լեհաստանը, Ղազախստանը, Մալթան և Մոլդովան ներկայացնող մի շարք ակումբներ։
Այժմ ընթանում են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվում եմ Հովհաննիսյանի` հավանական տրանսֆերի մանրամասները։
Նշենք, որ հայազգի հարձակվողն արդեն հանդես եկել է արտասահմանյան ակումբներում` 2018-2020 թթ. պաշտպանելով Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» և «Նիտրա» ակումբների գույները։
Հովհաննիսյանը 2020 թ. հանդես է գալիս «Արարատ-Արմենիայի» կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Արարատ-Արմենիա, Արմեն Հովհաննիսյան, Զեմպլին Միխալովցե, Նիտրա, տրանսֆերներ