Դիմադրել չստացվեց. Հայաստան – Իտալիա՝ 1:3 ?
Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Իտալիայի ընտրանուն:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով. Հայաստան – Իտալիա՝ 1:3:
Հանդիպման 11-րդ րոպեին Բարսեղյանի հաջող խաղից հետո Ալեքսանդր Կարապետյանը հիանալի հարվածով բացել է հաշիվը:
28-րդ րոպեին Բելոտին խփել է պատասխան գոլը:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ալեքսանդր Կարապտյանը 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսի ընթացքում հիմնականում իտալացիները, նաև մերոնք պահեր ունեին: Հանդիպման 78-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իտալացիներին: Երկու րոպե անց էլ Բելոտին դուբլ է ձևակերպել՝ 1:3:
Այս տուրից հետո Ռոբերտո Մանչինիի գլխավորած ազգային թիմը 15 միավորով գլխավորում է խումբը, մեր ընտրանին 6 միավորով 3-րդն է:
Սեպտեմբերի 8-ին կկայանա Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը:
# ԵՎՐՈ-2020, Հայաստան-Իտալիա, Հայաստանի-հավաքական