Արարատ-Արմենիայի հարձակվողը կարիերան կշարունակի մոլդովական ակումբի կազմում
Արարատ-Արմենիայի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի արտերկրում։
Interfootball-ին հաջողվել է պարզել, որ 21-ամյա հարձակվողը կհամալրի Մոլդովայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի` «Զիբրուի» շարքերը։
Երիտասարդ ֆուտբոլիստի գործակալը հայտնեց, որ կողմերի միջև մնացել է միայն ստորագրել պայմանագիրը, ինչից հետո «Զիմբրուն» պաշտոնապես կհայտարարի Հովհաննիսյանի տրանսֆերի մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիսն առաջարկներ է ունեցել նաև Ֆինլանդիան, Լեհաստանը, Ղազախստանն ու Մալթան ներկայացնող ակումբներից, սակայն 21-ամյա ֆուտբոլիստի ընտրությունը կանգ է առել «Զիմբրուի» վրա։
Նշենք, որ Քիշնևը ներկայացնող ակումբը Մոլդովայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղից հետո վաստակել է 16 միավոր և 8 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ հայազգի հարձակվողն արդեն հանդես եկել է արտասահմանյան ակումբներում` 2018-2020 թթ. պաշտպանելով Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» և «Նիտրա» ակումբների գույները։
Հովհաննիսյանը 2020 թ. սեպտեմբերից հանդես է գալիս «Արարատ-Արմենիայի» կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Արարատ-Արմենիա, Արմեն Հովհաննիսյան, Զիմբրու, Մոլդովայի առաջնություն, տրանսֆերներ