Լիվերպուլը և Արսենալը հաղթեցին. Մխիթարյանը խաղաց 76 րոպե (տեսանյութ)

Լիվերպուլը և Արսենալը հաղթեցին. Մխիթարյանը խաղաց 76 րոպե (տեսանյութ)

09/02/2019 - 20:55

ԱՊԼ-ի 26-րդ տուրում կայացան 5 հանդիպումներ:

«Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց հետնապահ Հադերսֆիլդի դարպասը: Էմերիի թիմից աչքի ընկան Իվոբին և Լակազետը, իսկ ավելացված ժամանակում հաշիվը կրճատել է Դիախաբին:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «զինագործների» մեկնարկային կազմում: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 76-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Դենիս Սուարեսին:

Առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Բորնմութի» դարպասը. գոլ են խփել Մանեն, Վեյնալդումը և Սալահը:

Մյուս հանդիպումների արդյունքները՝

«Քրիստալ Փելաս» – «Վեսթ Հեմ»՝ 1:1
«Սաութհեմփթոն» – «Քարդիֆ»՝ 1:2
«Ուոթֆորդ» – «Էվերթոն»՝ 1:0

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023