AO. Էշլի Բարթին հաղթեց Դանիել Քոլինզին` դառնալով չեմպիոն
Ավարտվեց թենիսի Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության կանանց պայքարը։
Եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին WTA վարկանշային աղյուսակի առաջատար Էշլի Բարթին (Ավստրալիա) և ամերիկուհի Դանիել Քոլինզին։
Ավստրալուհի թենիսիստուհին 1 ժամ 29 րոպե տևած պայքարում երկու սեթում` 6:3, 7:6 (7:2) հաշվով հաղթեց Դանիել Քոլինզին` դառնալով մրցաշարի հաղթող։
Նշենք, որ 25-ամյա թենիսիստուհին իր կարիերայում նվաճեց Մեծ սաղավարտի 3-րդ տիտղոսը, իսկ Ասվրալիայի բաց առաջնությունտ հաղթեց առաջին անգամ։
Բացի դրանից, Էշլի Բարթին կանանց պայքարում 1978 թ. ի վեր առաջին ավստրալացի թենիսիստուհին է, ով դարձավ Ասվտրալիայի բաց առաջնության հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրալիայի բաց առաջնություն, Էշլի Բարթի, Թենիս