Անչելոտին ՊՍԺ-ի մասին. Ես կգտնեի մոտակա կամուրջը և կնետվեի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ժամանակին գլխավորել է ՊՍԺ-ն, մեկնաբանել է ֆրանսիական ակումբի տապալումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Դա անհավանական էր, պարզապես անհավանական: Եթե ես գտնվեի ՊՍԺ-ի տեխնիկական նստարանին, չգիտեմ ինչպես կվարվեի:
Երևի գտնեի մոտակա կամուրջը և այնտեղից նետվեի»,- ասել է իտալացի մասնագետը Football italia-ի հետ զրույցում: