Ալեգրին իրեն քննադատողներին. Էլ ի՞նչ պետք է անեմ
«Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ատլետիկոյին» հաղթելուց (3:0, ընդհանուր 3:2) հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Մենք իդեալական չէինք, բայց կարողացանք հիանալի պահպանել կենտրոնացվածությունը: Կար ռիսկ, որ մենք խաղին կգնանք հիստերիկ հոգեվիճակում, քանի որ շատ էին խոսակցությունները comeback-ի մասին: Մենք ունեինք 95 րոպե առաջադրանքը կատարելու համար և դա մեզ մոտ ստացվեց:Թիմը արժանացավ շնորհավորանքների:
Ռոնալդուի համար շատ անսովոր կլիներ ավարտել Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը ընդամենը մեկ գոլով: Նա շատ արտակարգ խաղաց և բոլոր տղաներն ունեցան իրենց ներդրումը, ինչպես նաև երկրպագուները, ովքեր ապահովեցին անհավանական ոգևորություն:
Քննադատողնե՞րը: Դա իմ պրոբլեմը չէ, դա իրենց պրոբլեմն է: Էլ ի՞նչ պետք է անեմ ես: Մենք այս 5 տարիներին 4 անգամ տարել ենք սկուդետոն և գրեթե հաղթում ենք ևս մեկը, երկու անգամ դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և 4 անգամ նվաճել ենք Իտալիայի գավաթը:
Էլ ի՞նչ պետք է անեմ ես: Ամեն դեպքում քննադատությունը կարող է լինել ուսուցողական և դա ինձ համար հետքրքիր է:»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
# Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա