Պաշտոնական. Բարսելոնան երկարաձգեց Ալբայի հետ պայմանագրի ժամկետը
«Բարսելոնան» և թիմի պաշտպան Ժորդի Ալբան պաշտոնապես վավերացրել են համաձայնագիրը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Նոր պայմանագրով Ալբայի հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ալբան «Բարսայում» 7-րդ մրցաշրջանն է անցկացնում: «Վալենսիայից» տեղափոխված Ալբան կատալոնական թիմի հետ 14 տիտղոս է նվաճել: