Ալ Նասրի հարձակվողը պատմել է, թե ինչ կյանքով է Ռոնալդուն ապրում Սաուդյան Արաբիայում  և ինչ կարգավիճակ ունի

Ալ Նասրի հարձակվողը պատմել է, թե ինչ կյանքով է Ռոնալդուն ապրում Սաուդյան Արաբիայում և ինչ կարգավիճակ ունի

12/02/2023 - 11:36

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Ժալոլիդին Մաշարիպովը Sports.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդու մասին՝ պատմելով, թե ինչ կյանքով է պորտուգալացի ֆուտբոլիստն ապրում Սաուդյան Արաբիայում և ինչ կարգավիճակ ունի:

«Շատերին է հետաքրքիր, թե ինչպիսին է Ռոնալդուն առօրյա կյանքում, ինչի մասին է խոսում, ինչպես է ապրում և մարզվում: Այսպիսով, ես կարող եմ դա ձեզ պատմել:

Ռոնալդուն առաջին իսկ օրվանից մշտապես կապի մեջ է եղել թիմի հետ: Լեզվական որևէ խնդիր չկա. նա բոլորի հետ հեշտությամբ շփվում է: Նա տեղացրիների հետ հաղորդակցվում է անգլերեն, իսկ լեգեոներների հետ՝ իսպաներեն:

Նրան մշտապես ուղեկցում են թարգմանիչներ և թիկնապահներ: Ռոնալդուն հանրաճանաչ մարդ է, այդ պատճառով էլ բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել անվտանգության համար:

Կրիշտիանուն այժմ բնակվում է լավագույն հյուրանոցներից մեկում, իսկ շուտով կտեղափոխվի ամենաշքեղ առանձնատներից մեկը: Նման հնարավորություն ունեն նաև այլ ֆուտբոլիստներ:

Ինչ-որ մեկը նախընտրում է ապրել հյուրանոցում, իսկ մյուսն ընտրում է մարզադաշտին մոտիկ փոքրիկ տուն: Ակումբը ֆուբտոլիստների համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ռոնալդուի աշխավարաձը մեզ ամենաքիչն է հետաքրքրում: Մեր ակումբում բոլոր ֆուտբոլիստները բարձր մակարդակի են, սակայն Ռոնալդուն պատմության ամենավառ խաղացողներից մեկն է: Անկասկած՝ նրան պետք է վճարեին ավելի շատ, ինչին նա արժանի է: Մյուս բոլոր ֆուտբոլիստները նույնպես լավ պայմաններով են ապահովված:

Ռոնալդուն առաջին իսկ օրվանից եկավ և ասաց, որ բոլորս պետք է ընտանիքի պես լինենք՝ բազմիցս շեշտելով, որ եկել է տիտղոսներ նվաճելու: Նա բոլորի հետ շփվում է հավասարը հավասարի պես, այդ պատճառով էլ նրա հանդեպ հարգանքն օր-օրի աճում է: Նա բոլորի համար հիանալի օրինակ է:

Ես ավելի վաղ գիտեի, որ նա հիասքանչ ֆուտբոլիստ է, ինչն իմանալու համար պարտադիր չէ խաղալ նրա հետ: Նրա մրցանակներն ու բազմաթիվ գոլերը խոսում են դրա մասին: Կրիշտիանուն ապացուցելու ոչինչ չունի: Նա դա արել է նախքան «Ալ Նասր» տեղափոխվելը:

Ընդ որում, Ռոնալդուի կարգավիճակը նրան չի տալիս որևէ արտոնություն: Ես ենթադրում էի, որ խաղընկերներս մարզումների ժամանակ կոնտակտի մեջ չեն մտնի Ռոնալդուի հետ, սակայն դա այդպես չեղավ: Բոլորը փորձում են առավելագույն չափով նվիրվել, սակայն մենք երբեմն խնայում ենք նրան:

Չի կարելի կոշտ խաղալ և կոպիտ սահանկումներ կատարել: Մեզ ոչ-ոք դրա մասին չի ասել, սակայն մենք խնայում ենք Ռոնալդուին վնասվածքներից, ինչը նորմալ է: Մենք նույն կերպ խնայում ենք նաև «Ալ Նասրի» մյուս բոլոր ֆուտբոլիստներին»,- նշել է Մաշարիպովը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Ալ Նասրի» շարքերը, որի կազմում 4 խաղում դարձել է արդեն 5 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է Ժալոլիդին Մաշարիպովին, ապա ուզբեկ ֆուտբոլիստն «Ալ Նասր» է տեղափոխվել 2021թ. հունվարին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023