Այաքսի ազատ անկումը շարունակվում է. Բրայթոնը նույնպես հաղթեց ամստերդամցիներին🎥
Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Բրայթոնը» B խմբի շրջանակում «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ճայերն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հադթելով 2:0 հաշվով։
Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեցին Ժոաո Պեդրոյի և Անսու Ֆաթիի խփած գոլերը։
Նշենք, որ «Այաքսը» վերջին շրջանում խայտառակ մրցելույթներով է աչքի ընկնում և վերջին 9 պաշտոնական խաղերում չի ճաշակել հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով 6 պարտություն։
Voetbal International-ը հայտնում է, որ դա ամստերդամյան ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է։
«Այաքսը» ոչ միայն եզրափակում է Եվրոպա լիգայի B խմբի մրցաշարային աղյուսակը, այլև հոլանդական Էրեդիվիզիայի շրջանակում անցկացրած 9 խաղից հետո վաստակել է միայն 5 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 17-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է «Բրայթոնին», ապա ակումբը եվրագավաթային մրցաշարերում տոնեց պատմության առաջին հաղթանակը։
Հավելենք, որ Եվրոպա լիգայի B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Մարսել» 3:1 ԱԵԿ
Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Մարսել» – 5 միավոր
- ԱԵԿ – 4
- «Բրայթոն» – 4
- «Այաքս» – 2