Adidas -ը ներկայացրել է ՉԼ-ի 2021/22 մրցաշրջանի գնդակը📸
Գերմանական հեղինակավոր Adidas ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի գնդակը։
Գնդակը կոչվում է Pyrostorm։
Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է մրցաշարի որակավորման փուլը։ Հայկական ակումբներից «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլի շրջանակում երկու խաղերի արդյունքում հաղթահարել է Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նամդսի» արգելքը և հաջորդ փուլում կմցրի մոլդովական «Շերիֆի» դեմ։
Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլը մեկնարկելու է ս/թ սեպտեմբերի 14-ին, իսկ եզրափակիչը կայանելու է 2022 թ. մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արեմա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2021/22 մրցաշրջան, Չեմպիոնների-լիգա