Adidas-ը կփորձի Սթերլինգին օգնել տեղափոխվել Ռեալ
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլիգը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում, ինչին կարող է նպաստել գերմանական աշխարհահռչակ ընկերություն «Adidas»-ը։
Ներկա պահին անգլիացի վինգերը հովանավորչական պայմանագիր ունի ամերիկյան «Nike» ընկորության հետ, որն ավարտվում է սույն թվականի հուլիսի 31-ին։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Adidas»-ը պատրաստ է խոշոր գործարք առաջարկել Ռահիմ Սթերլինգին։ Կողմերի միջև կնքվում է պայմանագիր, որով 25-ամյա կիսապաշտպանը տարեկան վաստակելու է 11 մլն եվրո, բացի դրանից, գերմանական ընկերությունը պետք է միջնորդի, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի «Ռեալ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռահիմ Սթերլինգը տեղյակ է, որ 2003 թվականին «Adidas»-ն օգնել է, որ Դևիդ Բեքհեմը «ՄՅՈՒ»-ից տեղափոխվի «Ռեալ»։ Աղբյուրը հաստատում է նաև, որ իսպանական գրանդը հետաքրքրված է Սթերլինգի ծառայություններով, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը թույլ չի տա «արքայական» ակումբին այդ տրանսֆերն իրանականցնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
# adidas, Nike, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ