Քանի՞ անգամ է հաջողված դրիբլինգի դիմել Ադամա Տրաորեն ներքին առաջնությունների շրջանակում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան», գնման իրավունքով (30 մլն եվրո), վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ադամա Տրաորեին։
Հայտնի է, որ իսպանացի վինգերը համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի դրիբլյորներից մեկն է։
Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` հաշվելով, թե տարբեր թիմերում հանդես գալու ժամանակ Տրաորեն քանի անգամ է հաջողված դրիբլինգի դիմել ներքին առաջնությունների շրջանակում
26-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնություններում 909 անգամ դիմել է հաջողված դրիբլինգի։
- «Բարսելոնա» – 2 հաջողված դրիբլինգ
- «Աստոն Վիլլա» – 25
- «Միդլսբրո» – 398
- «Վուլվերհեմպտոն» – 484
Հաշվի են առնվել միայն Պրեմիեր լիգայում և Լա լիգայում անցկացրած հանդիպումները (161) ու այդ ընթացքում իսպանացի ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է 11374 րոպե, կատարել է 1205 դրիբլինգի փորձ, որոնցից 909-ը` հաջողված` 75.4% ճշգրտությամբ։
Պրեմիեր լիգայի և Լա լիգայի շրջանակում Տրաորեն միջինը 12.5 րոպեն մեկ անգամ դիմել է հաջողված դրիբլինգի։
Հատկանշական է, որ Տրաորեն «Վուլվզի» կազմում հանդես էր գալիս 2018/19 մրցաշրջանից և, այդ պահից սկսած, նա անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն դրիբլյորն է (484!)։
Հետաքրքիր է, որ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր դրիբլյոր Լեո Մեսսին, 2018/19 մրցաշրջանից սկսած, ներքին առաջնություններում հաջողված դրիբլինգի է դիմել 500 անգամ։
Ընդ որում` Ադաման 697 փորձից է 484 հաջողված դրիբլինգի արել, իսկ Մեսսին 824 փորձից` 500։
Իսպանացի ֆուտբոլիսն այդ ընթացքում Պրեմիեր լիգայի շրջանակում իր խաղընկերների համար ստեղծել է 15 անգամ ավելի շատ իրական գոլային պահ (40), քան որևէ մեկ այլ ֆուտբոլիստ։ Այդ տեղեկությունը հայտնում է OptaJoe-ն։
SofaScore-ն էլ ներկայացրել է 2015/16 մրցաշրջանից սկսած եվրոպական թոփ-5 առաջնությունների լավագույն դրիբլյորենրին, որի շրջանակում Ադամա Տրաորեն 5-րդն է։
- Լեո Մեսսիի – 930
- Վիլֆրիդ Զահա – 751
- Նեյմար – 742
- Ալեն Սեն-Մաքսեմեն – 722
- Ադամա Տրաորե – 645
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամա Տրաորե, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բարսելոնա, Լա-լիգա, Միդլսբրո, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ