Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


«Լիվերպուլը» գլորվում է անդունդը` խոշոր հաշվով պարտվելով նաև ՊՍՎ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 1:4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց ՊՍՎ-ից։

Նիդերլանդերի չեմպիոնից դուբլ գրանցեց Կուհայիբ Դրիոշը, մեկական գոլ խփեցին Իվան Պերիշիչն ու Գուս Թիլը։ Մերսիսայդյան գրանդից աչքի ընկագ Դոմինիկ Սոբոսլայը։

Արնե Սլոթի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերի վերջին 12 խաղում կրել է 9 պարտություն, տարել 3 հաղթանակ։

«Կարմիրները» 13 միավորով 9-րդ տեղում են, ՊՍՎ-ն` 8 միավորով 15-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մբապեի անհավանական բենեֆիսը! «Ռեալը» գերգոլառատ խաղում հաղթեց «Օլիմպիակոսին»🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օլիմպիակոսի» նկատմամբ։

«Արաքայական» ակումբից անհավանական հանդիպում անցկացրեց Կիլիան Մբապեն, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` գրանցելով պոկեր։

Ֆրանսիացի հարձակվողն առաջին երեք գոլերը խփեց 22-29-րդ րոպեների ընթացքում։

Հունաստանի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Չիկինիուն, Մեհդի Թարեմին ու Այուբ Էլ Կաբին։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 12 միավորով 5-րդ տեղում է, «Օլիմպիակոսը»` 2 միավորով 33-րդ։

Հանդիպման գոլերը` այստեղ։ Տեսանյութով` քիչ անց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Դավիդ Լուիսը 8 տարի անց գոլ խփեց ՉԼ-ում 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Պաֆոսը» Լիմասոլում մրցում է «Մոնակոյի» դեմ։

Կիպրոսի չեմպիոնից 18-րդ րոպեին գլխի հիանալի հարվածով դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դավիդ Լուիսը` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։

Բրազիլացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 8 տարի անց։ 38-ամյա պաշտպանն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում նախորդ գոլը խփել էր 2017թ. հոկտեմբերի 18-ին` «Չելսիի» կազմում գրավելով «Ռոմայի» դարպասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Պաշտոնական. ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության զամբյուղները 📸

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։

Առաջին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելիգա, Գերմանիա։

Երկրորդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։

Երրորդ զամբյուղ. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն։

Չորրորդ զամբյուղ. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա*, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա*, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո*, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա*, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն*, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք*։

* Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի և միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի մասնակիցներն են։ Աստղանիշով և շեղ գծով առանձնացվածներից Մունդիալի ուղեգիր կնվաճի մեկական հավաքական։

Աշխարհի առաջնությանը մասնակցող 48 հավաքականները կբաժանվեն 12 խմբի։

Փլեյ-օֆֆ-ի ցանցը կլինի թենիսի նման։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղերը զբաղեցնող հավաքականները` Իսպանիան և Արգենտինան կլինեն փլեյ-օֆֆ-ի հակադիր կողմերում, եթե իրենց խմբերում գրավեն առաջին տեղը։ Այդ հավաքականները փլեյ-օֆֆ-ում միմյանց կհանդիպենք միայն եզրափակիչում։

Նույնը վերաբերում է նաև դասակարգման աղյուսակի 3-4-րդ տեղերը զբաղեցնող հավաքականներին` Ֆրանսիայի և Անգլիային, որոնց միջև հանդիպումը ևս կարող է լինել միայն եզրափակիչում։

Մունդիալի տանտերերը` Մեքսիկան, Կանադան և ԱՄՆ-ը, վիճակահանության ժամանակ կընդգրկվեն համապատասխանաբար A, B և D խմբերում։

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Էվերթոնի» ֆուտբոլիստն իր խաղընկերոջը հարվածելու համար կարմի քարտ է ստացել 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի վերջին խաղում «Էվերթոնը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 1:0 հաշվով անսպասելի հաղթանակ է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Մերսիսայդյան ակումբից 13-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Իդրիսա Գեյեն։ Սենեգալցի ֆուտբոլիստը դաշտից հեռացվել է ոչ սպորտային պահվածքի համար։ Նա հարվածել էր իր խաղընկեր Մայքլ Քինին։

Դրվագներից մեկում կողմերն անհամաձայնություն են ունեցել, ինչից հետո Գեյեն հարձակվել ու հարվածել է Քինին։ Նրան փորձել է հանգստացնել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, բայց գլխավոր մրցավար Թոնի Հարինգթոնը Գեյեին պատժել է կարմիր քարտով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ՄՅՈՒ-ն սենսացիոն պարտություն է կրել 10 ֆուտբոլիստով մնացած «Էվերթոնից» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է «Էվերթոնին»։

Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Կիրնան Դյուսբերի-Հոլը։

«Իրիսները» Իդրիսա Գեյեի կարմիր քարտից հետո 13-րդ րոպեին խաղում էին 10 ֆուտբոլիստով։

«Կարմիր սատանաները» 18 միավորով 10-րդ տեղն են զբաղեցնում, Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը` նույնքան միավորով 11-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ՉԼ. Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղացանկը 📸

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում նոյեմբերի 25-ին կմեկնարկի 5-րդ փուլը։ Կկայանան հետևյալ հանդիպումները.

Նոյեմբերի 25

«Այաքս» (Նիդերլանդներ) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 21:45

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա)` 21:45

«Չելսի» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)` 00:00

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բայեր» (Գերմանիա)` 00:00

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա)` 00:00

«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Յուվենտուս» (Իտալիա)` 00:00

«Նապոլի» (Իտալիա) – «Կարաբախ» (Ադրբեջան)` 00:00

«Սլավիա Պրահա» (Չեխիա) – «Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 00:00

«Մարսել» (Ֆրանսիա) – «Նյուքասլ» (Անգլիա)` 00:00

Նոյեմբերի 26

«Պաֆոս» (Կիպրոս) – «Մոնակո» (Ֆրանսիա)` 21:45

«Կոպենհագեն» (Դանիա) – «Կայրաթ» (Ղազախստան)` 21:45

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)` 00:00

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 00:00

«Արսենալ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 00:00

«Լիվերպուլ» (Անգլիա) – ՊՍՎ (Նիդերլանդներ)` 00:00

«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Ինտեր» (Իտալիա)` 00:00

«Այնտրախտ» (Գերմանիա) – «Ատալանտա» (Իտալիա)` 00:00

«Սպորտինգ» (Պորտուգալի) – «Բրյուգե» (Բելգիա)` 00:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Անթոնիի կոպտագույն խախտումն ու կարմիր քարտը «Ժիրոնայի» դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բետիսը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Ժիրոնայի» հետ։

Հանդիպման հակահերոս է դարձել անդալուզյան ակումբի վինգեը Անթոնին, որը 90+1-րդ րոպեին կոպտագույն խախտում է թույլ տվել «Ժիրոնայի» պաշտպան Խոել Ռոկայի նկատմամբ` հեռացվելով դաշտից։

Բրազիլացի կիսապաշտպանը ոտքով հարվածել է մրցակցի գլխին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Լիվերպուլը» 1965թ. ապրիլից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Լիվերպուլն» Անգլիայի Պրելիեր լիգայի 12-րդ տուրում սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»` 1965թ. ապրիլից ի վեր գրանցելով ակումբի վատագույն ցուցանիշը, հայտնում է Opta-ն։

Մերսիսայդյան գրանդնը 1965-ի ապրիլից հետո առաջին անգամ Անգլիայի առաջնության երկու խաղում անընդմեջ պարտվել է երեք և ավելի գնդակի տարբերությամբ։

Նախորդ տուրում էլ Արնե Սլոթի գլխավորած թիմը 0-3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

1965թ. ապրիլին «կարմիրները» Բիլ Շենքլիի գլխավորությամբ Անգլիայի Բարձրագույն առաջնությունում նույն` 0:3 հաշվով պարտվել են «Վեսթ Բրոմվիչին» ու «Տոտենհեմին»։ Այդ տարի «Լիվերպուլը» 44 միավորով զբաղեցրել է միայն 7-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025