Վերլուծություն
Մրցաշարային աղյուսակներ
Անթոնիի կոպտագույն խախտումն ու կարմիր քարտը «Ժիրոնայի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բետիսը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Ժիրոնայի» հետ։
Հանդիպման հակահերոս է դարձել անդալուզյան ակումբի վինգեը Անթոնին, որը 90+1-րդ րոպեին կոպտագույն խախտում է թույլ տվել «Ժիրոնայի» պաշտպան Խոել Ռոկայի նկատմամբ` հեռացվելով դաշտից։
Բրազիլացի կիսապաշտպանը ոտքով հարվածել է մրցակցի գլխին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Լիվերպուլը» 1965թ. ապրիլից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել
«Լիվերպուլն» Անգլիայի Պրելիեր լիգայի 12-րդ տուրում սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»` 1965թ. ապրիլից ի վեր գրանցելով ակումբի վատագույն ցուցանիշը, հայտնում է Opta-ն։
Մերսիսայդյան գրանդնը 1965-ի ապրիլից հետո առաջին անգամ Անգլիայի առաջնության երկու խաղում անընդմեջ պարտվել է երեք և ավելի գնդակի տարբերությամբ։
Նախորդ տուրում էլ Արնե Սլոթի գլխավորած թիմը 0-3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։
1965թ. ապրիլին «կարմիրները» Բիլ Շենքլիի գլխավորությամբ Անգլիայի Բարձրագույն առաջնությունում նույն` 0:3 հաշվով պարտվել են «Վեսթ Բրոմվիչին» ու «Տոտենհեմին»։ Այդ տարի «Լիվերպուլը» 44 միավորով զբաղեցրել է միայն 7-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. «Ինտեր Մայամին» ջախջախիչ հաղթանակով ՄԼՍ-ի կիսաեզրափակիչում է 🎥
ՄԼՍ-ի քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Ցինցինատիին»։
Հյուրերից հերթական ֆանտաստիկ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը գրանցել է մեկ գոլ ու երեք ասիստ։
Արգենտինացի հարձկավողն օգնել է Տադեո Ալենդեին դուբլ ձևակերպել և աչքի ընկնել նաև Մատեո Սիլվետիին։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ սեփական դաշտում նոյեմբերի 30-ին կմրցի «Նյու Յորք Սիթիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ռիշարլիսոնի` դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլն «Արսենալի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբլում 1:4 հաշվով պարտվեց «Արսենալին»։
Հյուրերի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Ռիշարլիսոնը։ Բրազիլացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ռոման» վստահ խաղով հաղթեց «Կրեմոնեզեին»` բարձրանալով առաջին տեղ 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։
«Ջալոռոսիից» մեկական գոլ խփեցին Մատիաս Սուլեն, Էվան Ֆերգյուսոնն ու Վեսլին։ Տանտերերից հեղինակության գոլը խփեց Ֆրանչեսկո Ֆոլինոն։
Հռոմեական ակումբը 27 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Կրեմոնեզեն» 14 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Արգենտինական ակումբը 12 տարի անց միջազգային տիտղոս է նվաճել 🎥
Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարի` Կոպա Սուդամերիկանայի եզրափակիչում արգենտինական «Լանուսը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյին»։
Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնի «Դեֆենսորես դել Չակո» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել։
Հետխաղյա 11-մետրանոցների հերոս է դարձել «Լանուսի» դարպասապահ Նահուել Լոսադան, որը հետ է մղել մրցակցի ֆուտբոլիստներ Հալկի, Բիելի ու Վիտոր Հյուգոյի հարվածները` օգնելով իր թիմին հաղթել 5:4 հաշվով։
32-ամյա դարպասապահը նաև հանդիպման ընթացքում է 4 սեյվ կատարել։
«Նռնագույնները» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել են Կոպա Սուդամերիկանայի տիտղոսը։ Նախորդ անգամ «Լանուսը» մրցաշարը հաղթել էր 2013 թվականին։
Առհասարակ, սա արգենտինական ակումբի պատմության մեջ երկրորդ միջազգային տիտղոսն էր։
«Լանուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն էլ նվաճել է կարիերայի առաջին տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ջենոան» թրիլերային ոչ-ոքի է գրանցել Դե Ռոսիի գլխավորությամբ առաջին խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Ջենոան» «Ունիպոլ Դոմուս» ստադիոնում հյուրընկալվելիս գերգոլառատ ու թրիլերային ոչ-ոքի (3:3) է գրանցել «Կալյարիի» հետ։
Կողմերն առաջին խաղակեսում երկուական գոլ փոխանակեցին։ «Ջենոան» Վիտինիայի ու Լեո Օստիգարդի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, բայց տանտերերը կարողացան խփել պատասխան գնդակները։
60-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ արդեն «Կալյարին», սակայն 83-րդ րոպեին Արոն Կարիկոլը ոչ-ոքի փրկեց լիգուրյան ակումբի համար։
«Կալյարիից» դուբլ գրանցեց Ջենարո Բորելին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն։
«Կալյարին» 11 միավորով 14-րդ տեղում է, «Ջենոան»` 8 միավորով 18-րդ։
Նշենք, որ «Ջենոան» առաջին հանդիպումն էր անցկացնում իտալացի լեգենդար, նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ։ 42-ամյա մասնագետը վերջերս է գլխավորել «ռոսոբլուն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ` վերադառնալով առաջին տեղ 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում 3:0 հաշվով հաղթեց «Հավրին»։
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Լի Կան Ինը, Ժոաու Նևեշն ու Բրեդլի Բարկոլյան։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 30 միավորով վերադարձավ առաջին տեղ, «Հավրը» 14 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պոլ Պոգբան ավելի քան 26 ամիս անց վերադարձավ խաղադաշտ 📸
Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվեց «Ռենին»։
Մոնեգասկյան ակումբից 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ անվանի կիսապաշտպան Պոլ Պոգբան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախորդ հանդիպմանը մասնակցել էր ավելի քան 26 ամիս` 809 օր առաջ։ Նա դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված էր։
«Ռենը» հաղթանակի շնորհիվ 21 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Մոնակոն» 20 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025