Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


ԱԱ-2026. ՈՒԵՖԱ-ի գոտուց ուղեգիր նվաճած բոլոր 12 հավաքականները 📸

Ավարտվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը։

12 հավաքականներ նվաճել են Մունդիալի ուղեգիր։

  • Գերմանիա
  • Շվեյցարիա
  • Շոտլանդիա
  • Ֆրանսիա
  • Իսպանիա
  • Պորտուգալիա
  • Նիդերլանդներ
  • Ավստրիա
  • Նորվեգիա
  • Բելգիա
  • Անգլիա
  • Խորվաթիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Իսպանիան 13-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիր 🎥

Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի վերջին` 6-րդ տուրում տնային խաղում չկարողացավ հաղթել Թուրքիայի թիմին։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Սևիլիայիում կայացած խաղում «ֆուրիա ռոխայից» գոլերը խփեցին Դանի Օլմոն ու Միկել Օյարսաբալը, իսկ մրցակցից աչքի ընկան Դենիզ Գյուլը և Սալիհ Օզջանը։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմն ընտրական այս մրցաշարում 6 խաղից 5-ում հաղթեց, խփեց 21 գոլ, բաց թողեց միայն 2-ը, վաստակեց 16 միավոր` նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Իսպանացիները Մունդիալը բաց չեն թողնում 1978թ. ի վեր։ Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարին կմասնակցի 13-րդ անգամ անընդմեջ։

Թուրքիան 13 միավորով երկրորդն է ու կմասնակցի անցումային փլեյ-օֆֆ-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ավստրիան դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց Բոսնիայի հետ` 28 տարի անց նվաճելով ԱԱ-ի ուղեգիր 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի վերջին` 8-րդ տուրում Ավստրիայի ազգային հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի հետ։

Հյուրերը 12-րդ րոպեին Հարիս Տաբակովիչի խփած գոլից հետո բացեցին հաշիվը և երկար ժամանակ բարեհաջող պաշտպանվում էին, սակայն Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը 77-րդ րոպեին Միքայել Գրեգորիչի ջանքերով խփեց պատասխան գնդակը։

Ոչ-ոքիի շնորհիվ ավստրիացիները 19 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը` 28 տարի անց նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Ավստրիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել էր 1998 թվականին և մրցաշարին կմասնակցի 8-րդ անգամ։

Բոսնիան 17 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ու կխաղա անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ուելսն անհավանական հաշվով ջախջախել է Հյ. Մակեդոնիային` դուրս գալով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի վերջին` 8-րդ տուրում Ուելսի ազգային հավաքականը սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

«Վիշապներից» հեթ-տրիկ է գրանցել Հարի Վիլսոնը, մեկական գոլ են խփել Դևիդ Բրուքսը, Բրենան Ջոնսոնը, Դենիել Ջեյմսը և Նեյթան Բրոդհեդը։

Հյուրերի հեղինակության գոլը խփել է Բոյան Միովսկին։

Transfermarkt-ի տվյալներով` Ուելսը պաշտոնական խաղերում տարել է իր պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Բրիտանացիները պաշտոնական խաղորում ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել են 1978թ. հոկտեմբերի 25-ին` Եվրո-1980-ի որակավորման փուլի Մալթայի դեմ խաղում (7:0)։

Առհասարակ, Ուելսն իր պատկության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 1888թ. մարտի 3-ին` ընկերական խաղում 11:0 հաշվով պարտության մատնելով Իռլանդիային։

Հյուսիսային Մակեդոնիան էլ կրել է իր պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Հակառեկորդը եղել է 0:7 հաշիվն Անգլիայի հավաքականի դեմ 2023թ. հունիսի 19-ին Եվրո-2024-ի որակավորման փուլում կայացած խաղում։

Քրեյգ Բելամիի գլխավորած թիմը 16 միավորով J խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հյուսիսային Մակեդոնիան 13 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը, սակայն նույնպես կխաղա անցումային փլեյ-օֆֆ-ում։

Բլագոյա Միլևսկիի գլխավորած թիմը դարձավ Ազգերի լիգայի` իր ենթախումբը հաղթած, բայց աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճած լավագույն չորս հավաքականներից մեկը։

Նշենք, որ Ուելսը նույնպես, անկախ ամեն ինչից, նվաճելու էր անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նույն պատճառով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Շոտլանդիան անհավատալի գոլեր խփեց Դանիային` 28 տարի անց դուրս գալով Մունդիալ 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի C խմբում Շոտլանդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ։

Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը շոտլանդացիներից երրորդ րոպեին շրջադարձ անհավանական հարվածով բացեց Սքոթ Մաքթոմինեյը։

Դանիացիները բաց թողած գոլից հետո տևական ժամանակ տիրում էին նախաձեռնությանը, սակայն միայն 57-րդ րոպեին Ռասմուս Հոյլունի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ խփեցին պատասխան գոլը։

Հյուրերը 61-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Ռամսուս Քրիստենսենը։

78-րդ րոպեին Սթիվ Կլարկի գլխավորած թիմը Լորենս Շենքլենդի խփած գոլից հետո կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց սկանդինավները նույնիսկ 10 ֆուտբոլիստով 81-րդ րոպեին Պատրիկ Դորգուի ջանքերով նորից խփեցին պատասխան գնդակը։

Այդուհանդերձ, քանական առավելություն ունեցող բրիտանացիները կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։

90+3-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով Շոտլանդիայի հաղթական գոլը խփեց Կիրան Թիրնին։ 90+9-ին էլ դաշտի կենտրոնից մրցակցի դարպասը գրավեց Քենի Մաքլինը` դնելով հանդիպման վերջակետը։

Այսպիսով, Շոտլանդիայի հավաքականը հաղթանակի շնորհիվ վաստակեց 13 միավոր, շրջանցեց հենց Դանիային, բարձրացավ առաջին տեղ` 28 տարի անց և 9-րդ անգամ նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Դանիան մնաց 11 միավորով, զբաղեցրեց երկրորդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Սենեգալը տարել է իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥

Սենեգալի ազգային հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերական խաղում 8:0 հաշվով ջախջախել է Քենիայի թիմին։

Պապե Թիավի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել անվանի վինգեր Սադիո Մանեն, Նիկոլաս Ջեքսոնն աչքի է ընկել երկու անգամ, իսկ Էլ Հաջի Մալիկ Դիուֆը, Իբրահիմա Մբայեն ու Շերիֆ Նդիայեն մեկական գոլ են խփել։

Transfermarkt-ի տվյալներով` «տերանգայի առյուծները» տարել են իրենց պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Նախորդ ռեկորդային հաղթանակը Սենեգալը գրանցել էր 2010թ. հոկտեմբերի 9-ին` Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության` Մավրիկիի դեմ խաղում (7:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Բուֆոնի որդին 6 օրում երկու հեթ-տրիկ է գրանցել 📸

Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլում Չեխիայի Մ19 հավաքականը 4:0 հաշվով ջախջախել է Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցների թիմին։

Չեխերից հեթ-տրիկ է գրանցել Լուի Բուֆոնը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օնդրաժ Պենխան։

Իտալական «Պիզայի» վինգեր Լուի Բուֆոնը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին է։ Պատանի ֆուտբոլիստի մայրը չեխ է, և նա որոշել է ներկայացնել այդ երկիրը։

Կրտսեր Բուֆոնը հեթ-տրիկ էր գրանցել նաև Ադրբեջանի Մ19 հավաքականի դեմ 6 օր առաջ` նոյեմբերի 12-ին կայացած խաղում (6:1)։

Չեխերը 7 միավորով առաջին տեղն են գրավել ընտրական 13-րդ խմբում` դուրս գալով որակավորման էլիտ ռաունդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ռոնալդուն այսօր կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաստատում է Mundo Deportivo-ն։

Թրամփը նույն օրն իր նստավայրում կընդունի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։

The Athletic-ի տվյալներով` ակնլալվում է, որ Թրամփն ու «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կքննարկեն նաև Ատլանտայի «Մերսեդենց Բենց» ստադիոնում 2026թ. մարտին ԱՄՆ-ի և Պորտուգալիայի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հարցը։

Եթե կողմերը համաձայոնւթյան հասնեն ու պայմանավորվեն, Ռոնալդուն 12 տարի անց կրկին հանդիպման կմասնակցի Միացյալ Նահանգներում։

Վերջին անգամ նա ԱՄՆ-ում հանդիպում անցկացրել է 2014թ. օգոստոսին` Մադրիդի «Ռեալի» կազմում փոխարինման դուրս գալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղում (1:3)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Գերմանիան ֆանտաստիկ խաղով ջախջախել է Սլովակիային` դուրս գալով ԱԱ-2026 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի A խմբի վերջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է Սլովակիայի թիմին։

Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում կայացած խաղում Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Լերոյ Սանեն, մեկական գոլ խփել են Նիկ Վոլթեմադեն, Սերժ Գնաբրին, Ռիդլե Բակուն ու Ասան Ուեդրաոգոն։

19-ամյա Ուեդրաոգոն «բունդեսմանշաֆթում» նորամուտի խաղում խփեց նաև առաջին գոլը։

Գերմանացիները միավորների քանակը հասցրել են 15-ի, խմբում գրավել առաջին տեղը և 19-րդ անգամ անընդմեջ կմասնակցեն աշխարհի առաջնությանը` որակավորվելով մրցաշարին։

Սլովակիան 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղ և պայքարը կշարունակի Մունդիալի անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025