Պաշտոնական. Դավիթ Յուրչենկոն նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է ռուսական Մեդիա լիգան ներկայացնող «Բեյ Բեգի» ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է վրացական «Թելավի»։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ 37-ամյա դարպասապահը «Բեյ Բեգիի» կազմում հանդես էր գալիս սույն թվականի մարտից, որի հետ Մեդիա լիգայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Ավելացնենք, որ «Թելավին» վրացական Լիգա Էրովնուլիի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 19 խաղում վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է վերջին` 10-րդ հորիզոնականը։
Ակումբը վերջերս կարճ ժամանակահատվածով մարզեց նաև Հայաստանի հավաքականի նախկին, «Արարատ-Արմենիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Հավելենք, որ Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 25 հանդիպման` դարպասը 7 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Winline Մեդիա լիգա, Բեյ բեգի, Դավիթ Յուրչենկո, Թելավի, Լիգա Էրովնուլի, Հայաստանի-հավաքական, Մեդիա լիգա