Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին։
Նշենք, որ Ռանոսը 2018 թ. հուլիսից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում։ Նա 2022/23 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Բավարիա II», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ