Ռոնալդուի երկու գոլային փոխանցումները նպաստեցին Ալ Նասրի հաղթանակին Ալ Թավունի դեմ խաղում🎥
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» մրցեց «Ալ Թավունի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։
«Ալ Նասրի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Աբդուռահման Ղարիբին ու Աբդուլա Մադուին։
Նշենք, որ «Ալ Թավունի» միակ գոլը խփեց «Ռեալի» նախկին սան Ալվարո Մեդրանը, ով «արքայական» ակումբի համակարգում հանդես է եկել 2011-16 թթ.։
28-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Ալ Նասրն» այս հաղթանակից հետո վաստակեց 40 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ալ Թավունը», 30 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Թավուն, Ալ Նասր, Ալվարո Մեդրան, Կրիշտիանու-Ռոնալդու, Սաուդյան Արաբիայի առաջնություն