Թրիլլեր «Էթիհադում». Ման. Սիթին ֆանտաստիկ comeback արեց Տոտենհեմի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և դինամիկ հանդիպում ստացվեց, որի շրջանակում «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։
Առաջին կեսից հետո լոնդոնյան ակումբը հաղթում էր 2:0, սակայն երկրորդ կեսում Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե կատարյալ տեսք ուներ և 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ։
Մանկունյական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, մեկական անգամ էլ ընկան Խուլիան Ալվարեսն ու Էրլինգ Հալանդը
«Տոտենհեմի» գոլերը խփեցին Էմերսոն Ռոյալն ու Դեյան Կուլուսևսկին։
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Խցանները», 33 միավորով, 5-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Դեյան Կուլուսևսկի, Էմերսոն Ռոյալ, Էրլինգ Հալանդ, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Տոտենհեմ