Ռոնալդուն ցանկանում է Պեպեին տեսնել Ալ Նասրի կազմում
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ «Ալ Նասրը» ձեռք բերի «Պորտուի» կենտրոնական պաշտպան Պեպեին, ում հետ երկար տարիներ հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում
Պորտուգալական ակումբի և Պեպեի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, ինչը կարող է խթանել գործարքի կայացմանը։
Ինչպես հայտնում է Marca-ն, Ռոնալդուն Պեպեի հավանական տրանսֆերն արդեն քննարնել է «Ալ Նասրի» ղեկավարության հետ և հուսով է, որ նրա խնդրանքը չի անտեսվի։
Նշվում է, որ «Ալ Նասրը» ծրագրում է հետագայում պայմանագիր կնքել նաև Լուկա Մոդրիչի և Սերխիո Ռամոսի հետ։
հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս է համալրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Նասր, Լուկա-Մոդրիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պեպե, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ