Երեք գրանդ ակումբներ առաջ են անցել Էնդրիկի համար մղվող պայքարում
«Պալմեյրասի» պատանի հարձակվող Էնդրիկը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 16-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն և «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` սրանք այն ակումբներն են, որոնք պատանի հարձակվողի համար մղվող պայքարում առաջ են անցնել իրենց մրցակիցներից։
Նշվում է, որ վերոնշյալ ակումբներն այժմ ներդրել են բոլոր ուժերն` ստանալու Էնդրիկի համաձայնությունը։
Հաղորդվում է, որ Էնդրիկն ակումբային գրանցումն, ամենայն հավանականությամբ, փոխելու է 2024 թ. ամռանը։
Հատկանշական է, որ նրա ու «Պալմեյրասի» միջև պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը կազմում է 60 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Էնդրիկը վերջերս դարձել է բրազիլական Ա սերիայի շրջանակում գոլի խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Բրազիլացի ֆուտբոլիստն «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասը գրավել է 16 տարեկան 3 ամսական և 4 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլական Ա սերիա, Էնդրիկ, Էնդրյու Ռոբերտսոն, Չելսի, Պալմեյրաս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո