Կլոպ. «Միգուցե Նապոլին այժմ Եվրոպայի լավագույն ակումբն է»

Կլոպ. «Միգուցե Նապոլին այժմ Եվրոպայի լավագույն ակումբն է»

01/11/2022 - 11:30

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Նապոլիի» դեմ։

Հանդիպմուից առաջ մամուլի ասուլիս է տվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը` խոսելով առաջիկա մրցակցի մասին.

«Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ամենակարևորը փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելն է, ինչն էլ մենք արել ենք։

Մարդիկ նայում են ինձ և ասում, թե հոգնել եմ, սակայն դա այդպես չէ։ Ես այստեղ եմ նաև ոչ այն պատճառով, որ ամեն ինչ հիանալի է։ Ես պատրաստ եմ «Նապոլիի» դեմ խաղին։

Այդուհանդերձ, մի շարք ֆուտբոլիստներ բացակայում են վնասվածքների պատճառով։ Լավագույն ժամանակը չէ մասշտաբային ռոտացիայի համար։ Պետք է հաղթահարել ստեղծված իրավիճակը։

Եթե դուք դիտում եք ֆուտբոլ, գիտեք, որ «Նապոլին» անհավանական մարզավիճակում է։ Միգուցե «Նապոլին» այժմ Եվրոպայի լավագույն ակումբն է»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Նապոլի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

Նշենք, որ երկու ակումբներն էլ A խմբից արդեն նվաճել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023