Ռեալի հայտացուցակն Ատլետիկոյի դեմ հանդիպման համար

Ռեալի հայտացուցակն Ատլետիկոյի դեմ հանդիպման համար

18/09/2022 - 13:38

«Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդի» դեմ հանդիպմանը։

«Արքայական» ակումբի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անտոն Լունին, Լուիս Լոպես

Պաշտպաններ – Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Անտոնիո Ռյուդիգեր, Դանի Կարվախալ, Ֆերլան Մենդի, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Օրելյեն Չուամենի, Ֆեդե Վալվերդե, Դանի Սեբալյոս

Հարձակվողներ – Էդեն Ազար, Մարկո Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո Դիաս

Նշենք, որ վնասվածքների պատճառով «Ռեալի» հայտացուցակից դուրս են մնացել Լուկաս Վասկեսն ու Կարիմ Բենզեման։

Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023