Կալամբուսը հաղթեց Ցինցինատիին. Սելարայանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն»` սեփական հարկի տակ, մրցեց «Ցինցինատիի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
Իր թիմի հաղթանակին մեծապես նպաստեց հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նախ 16-րդ րոպեին 30-ամյա կիսապաշտպանն օգնեց աչքի ընկնել Կուչոյին, իսկ 86-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու դրեց հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո «Կալամբուսը» վաստակեց 29 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան գոտում բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Ցինցինատին», 27 միավորով, 7-րդն է։
Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Կուչո, ՄԼՍ