Պաշտոնական. Միլանը նոր սեփականտեր կունենա
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային ընկերությունը կդառնա ակումբի նոր սեփականատերը։
Աղբյուրի փոխանցմամբ` RedBird Capital Partners-ն ակումբի վաճառքի հարցում վերջնական համաձայնության է հասել «Միլանի» ներկայիս սեփականատեր Elliott Advisors UK Limited ընկերության հետ։
Գործարքի դիմաց RedBird Capital Partners-ը գործարքի դիմաց վճարելու է 1.2 մլրդ եվրո, ընդ որում, Elliot-ը «Միլանում» կպահպանի իր տեղը տնօրենների խորհրդում և սեփականության փոքր իրավունք։
Սպասվում է, որ «Միլանի» ղեկավարության փոփոխության գործընթացն ավարտին կհասցվի սույն թվականի սեպտեմբերից ոչ շուտ։
Հավելենք, որ RedBird Capital Partners-ը ներդրող է Fenway Sports Group սպորտային ընկերությունում, որին պատկանում են նաև «Լիվերպուլը», ֆրանսիական «Թուլուզը» և բեյսբոլի «Բոսթոն Ռեդ Սոքսը»։
Ընկերության գլխավոր անձինք են Ջոն Հենրին և Թոմ Վերները, որոնք ղեկավարում են նաև «Լիվերպուլը»։
Հենրին մերսիսայդյան ակումբի գլխավոր բաժնետերն է, իսկ Վերները` նախագահը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Elliott Advisors UK Limited, RedBird Capital Partners, Ա-սերիա, Բեյսբոլ, Թոմ Վերներ, Թուլուզ, Լիվերպուլ, Միլան, Ջոն Հենրի, տրանսֆերներ