Բենևենտոն հաղթեց Ասկոլիին` դուրս գալով Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչ🎥
Մեկնարկեց իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ փուլը, որի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության ընթացքում 6-րդ ու 7-րդ հորիզոնականները զբաղեցրած «Ասկոլին» ու «Բենևենտոն»։
Հանդիպման ողջ ընթացում «Ասկլոին» ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն Անդրեա Սոտիլի սաները ոչ կերպ չկարողացան գրավել մրցակցի դարպասը։
Դեռ ավելին` հյուրերը, ունենալով ընդամենը մեկ գոլային պահ, 38-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլայի ջանքերով բացեցին խաղի հաշիվն ու պահպանեցին հաղթական հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ «Բենևենտոյի» դարպասապահ Ալբերտո Պալեարին, ով կատարեց 6 սեյվ։
Այսպիսով, «Բենևենտոն« հաղթեց 1:0 հաշվով ու դուրս եկավ փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Պիզայի» դեմ։
1/4 եզրափակիչի մյուս հանդիպումն էլ կկայանա մայիսի 14-ին. միմյանց դեմ կմրցեն «Բրեշիան» ու «Պերուջան», որի հաղթողը զույգ կկազմի «Մոնցայի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ասկոլի, Բ-Սերիա, Բենեվենտո, Ջանլուկա Լապադուլա