Լա լիգան ներկայացնող ակումբը պայմանագիր է առաջարկել Իսկոյին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բետիսը» 2 տարվա պայմանագիր է առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին, ով սույն թվականի հուլիսի 1-ին դառնալու է ազատ գործակալ։
Աղբյուրի փոխանցմամբ` եթե Իսկոն համալրի անդալուսական ակումբի շարքերը, ապա դառնալու է «վերդիբլանկոսի» ամենաբարձր վարձատրվող թոփ-3 ֆուտբոլիստներից մեկը։
Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով նրա հետ արդեն աշխատել է «Մալագայում»։
Հիշեցնենք, որ Իսկոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 351 հանդիպում` դառնալով 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բետիս, Իսկո, Մանուել Պելեգրինի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ