Ռոման 90+1-րդ րոպեին միավոր փրկեց Նապոլիի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրանական խաղում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Նեապոլիտանական ակումբը 11-րդ րոպեից սկսած` Լորենցո Ինսինյեի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով, սակայն 90+1-րդ րոպեին «գայլերի» համար միավոր փրկեց Ստեֆան Էլ-Շարավին։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Նապոլին» վաստակեց 67 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Ռոման», 58 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լորենցո Ինսինե, Նապոլի, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի