Գվարդիոլա. «Շատ դժվար է հարձակվել 5-5-0 սխեմայով խաղացող թիմի դեմ»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.
«Շատ հավասար և բարդ հանդիպում էր։ «Ատլետիկոն» ողջ թիմով պաշտպանվելու վարպետ է, ինչը հեշտ չէ։
Մենք սպասում էինք, որ մրցակիցը կխաղա 5-3-2 սխեմայով, սակայն «Ատլետիլոն» սկսեց դասավորվել 5-5-0-ով։
Ե՛վ այսօր և և՛ հարյուր հազար տարի հետո շատ դժվար է հարձակվել 5-5-0 սխեմայով խաղացող թիմի դեմ, քանի ազատ տարածություն գրեթե չկա։
Զգում եմ` պատասխան հանդիպումն ընթանալու է այնպես, ինչպես մեր խփած գոլից հետո. այդ ժամանակ դաշտում հավասար պայքար էր։
Մենք դասեր կքաղենք այս խաղից ու կփորձենք ավելի լավ հանդես գալ Մադրիդում»,- նշել է 51-ամյա մասնագետը Movistar-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ «Ատլետիկո» – «Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին` Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա