Սարգիս Ադամյանի գոլը Գենկի դեմ խաղում🎥
Բելգիական Պրո լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Գենկին»։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը, ով 74-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով հանդիպման վերջակետը։
Նշենք, որ 28-ամյա հարձակվող «Բրյուգեի» շարքերը համալրելուց հետո Պրո լիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է արդեն 5 գոլ։
Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Ունիոն Սենթ-Ժուլային» զիջելով 5 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիական Պրո Լիգա, Բրյուգե, Գենկ, Հայաստանի-հավաքական, Սարգիս-Ադամյան