Նշանակվել է առաջիկա Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավարը
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում կկայանա հերթական Էլ Կլասիկոն, որի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան։
39-ամյա մրցավարն արդեն մեկ անգամ սպասարկել է Էլ Կլասիկոն, որը տեղի է ունեցել 2020/21 մրցաշրջանի 7-րդ տուրում, երբ «Ռեալը» հյուրընկավելիս հաղթեց 3:1 հաշվով։
Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայամա մարտի 20-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խուան Մարտինես Մունուերա, Ռեալ Մադրիդ