Տոտենհեմը պատրաստ է Ինտերի պաշտպանին տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձ վճարել
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։
Football.London-ը, հղում կատարելով Inter Live-ին, հայտնում է, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։
Աղբուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով։
Հաղորդվում է, որ «ներաձուրիները» Դե Վրեյի վաճառքից ցանկանում են ստանալ նվազագույնը 25-30 մլն եվրո։
Հատկանշական է, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «խցանների» գլխավոր մարզիչ նտոնիո Կոնտեն, ով 2019-2021 թթ. «Ինտերում» աշխատել է նրա հետ։
Հիշեցնենք, որ Ստեֆան դե Վրյեը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզապաշիկով անցկացրել է 154 հանդիպում` դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Ստեֆան դե Վրեյ, Տոտենհեմ, տրանսֆերներ