Նորվիչի հարձակվողի «կարիճ» տեսակի հարվածով գոլը Վոթֆորդի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Նորվիչը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վոթֆորդի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին բացեց «դեղձանիկների» հարձակվող Ջոշ Սարջենթը, ով Տեմո Պուկի կատարած փոխանցումից հետո անհարմար իրավիճակում չվարանեց և «կարիճ» տեսակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Հավելենք, որ ամերիկացի հարձակցողն այս խաղում դուբլ է արել։
Հատկանշական է, որ մինչ այս 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 18 խաղերում չէր դարձել ոչ մի գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Նորվիչ, Ջոշ Սարջենթ, Վոթֆորդ, Տեմո Պուկկի