Ռամոսն առաջին անգամ ընդգրկվել է ՊՍԺ-ի հայտացուցակում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկլավելիս կմցրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։
ՊՍԺ-ի հայտացուցակում միանգամից աչք է զարնում Սերխիո Ռամոսի ներկայությունը, ով «Փարիզի» շարքերը համալրելուց հետո առաջին անգամ կկարողանա մասնակցել որևէ հանդիպման։
Փարիզեցիների հայտացուցակ է վերադարձել նաև Պրեսնել Կիմպեմպեն, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի նախորդ երկու հանդիպումները։
Նշենք, որ ՊՍԺ-ի հայտացուցակից տարբեր պատճառներով դուրս են մնացել Ջանլուիջի Դոնարուման, Յուլիան Դրաքսլերը, Լայվին Կուրզավան, Խուան Բերնատը, Ռաֆինիա Ալկանտարան, Ալեքսանդր Լետելյեն։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս