Ուկրաինայի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստները վրիպել են 11-մետրանոցի խաղարկումից հետո🎥
Եվրո-2023-ի որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակում Ուկրաինայի Մ-21 տարեկանների հավաքականը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Ֆարերյան Կղզիների իրենց տարեկիցներին։
Հանդիպման միակ գնդակը գրանցվել է 24-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ է դարձել ֆարերների պաշտպան Անդրիաս Էնդմունդսոնը։
Ուկրաինայի երիտասարդական հավաքականն առաջին խաղակեսի վերջնամասում կարող էր կրկնապատկել հաշիվը. տանտերերը 41-րդ րոպեին վաստակել էին 11-մետրանոց, սակայն, Գեորգի Սուդակովը հարվածի փոխարեն, փոխանցում կատարեց դեպի Արտյոմ Բոնդարենկոյին, ում հարվածից հետո էլ Ֆարերյան Կղզիներին փրկեց դարպասապահ Բյարթի Մորկը։
Հավելենք, որ այս հավաքականների հետ H խմբում ընդգրկված է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը 5-րդ տուրի իր խաղում Երևանում 1:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Բոնդարենկո, Գեորգի Սուդակով, Եվրո-2023, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-Մ-21-հավաքական, Ուկրաինայի Մ-21 հավաքական, Ֆարերյան Կղզիների Մ-21 տարեկանների հավաքական