Բրյուգեն միավորներ խլեց ՊՍԺ-ից🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանամուն հյուրընկալվելիս մրցեց «Բրյուգեի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից փարիզյան ակումբն ուներ տարածքային առավելություն և արդեն 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. Կիլիան Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Անդեր Էրերան։
Մաուրիսիո Պոչետինոյի սաների ուրախությունը կարճ տևեց, քանի որ 27-րդ րոպեին տանտերերը Հանս Վանակենի խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
29-րդ րոեպին «Փարիզին» կրկին կարող էր առաջ մղել Լեո Մեսսին, սակայն նրա հարվածից հետք գնդակը դիպավ դարպասաձողին։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Որքան էլ զարմանալի է, սակայն երկրորդ խաղակեսում բելգիական ակումբն ավելի լավ տեսք ուներ և ավելի շատ էր մրցակցին սպառնում էր հարվածներով, քան ՊՍԺ-ն։
Երկրորդ խաղակեսուն հյուրերի վտանգավոր պահերից կարելի է առանձնանցել 69-րդ րոպեին Դանիլու Պերեյրայի գլխով հարցածը, որը շեղ ստացվեց։
Ի վերջո, «Պարի Սեն-Ժերմենը» չկարողաղավ կոտրել «Բրյուգեի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
A խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.
«Մանչեսթեր Սիթի» 6:3 «Լայպցիգ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդեր Էրերա, Բրյուս Բակ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Հանս Վանակեն, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ