Հայներ. «Բարսայի պարտքը 1.2 մլրդ է, իսկ Աբրամովիչը 1 մլրդի ներդրում է անում. չենք ցանկանում նման բան»
«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մյունխենյան ակումբի ֆինանսական վիճակը համեմատել է այն իրավիճակի հետ, որում հայտնվել են մյուս եվրոպական գրանդները.
«Վերջերս կարդացի, որ «Բարսելոնայի» պարտքը 1.2 մլրդ եվրո է, ՊՍԺ-ն 2019/20 մրցաշրջանն ավարտել է 123 մլն եվրո կորուստով, իսկ «Յուվենտուսը» կորցրել է 100 մլն եվրո։
Դրան զուգահեռ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 1 մլրդ եվրոյի ներդրում է անում ակումբում. չենք ցանկանում նման բան։
Մեր նպատակն է մնալ մրցունակ` խուսափելով իրադարձությունների նման սցենարներից, սակայն մինչ այս պահը մենք գլուխ ենք հանել այդ ամենից»,- 67-ամյա ֆունկցիոների խոսքերը մեջբերում է Bayern&Germany-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Հերբերտ Հայներ, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, Ռոման Յերեմչուկ