Ֆուտբոլային քարտեզի վրա կարող էր նոր հավաքական ավելանալ, սակայն ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն մերժել են
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն ընդունել Բասկերի Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի` Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից անկախանալու և առանձին կառույց ներկայացնելու հարցումը։
Աղբյուրի փոխանցամբ` բասկերի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հարցի վերաբերյալ ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին հարցում էին ուղարկել, սակայն մերժում է ստացել։
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից մերժմանը հատկապես խթանել է այն, որ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը կտրուկ դեմ է արտահայտվել Բասկերի Երկրի ֆեդերացիայի անկախացմանը։
ՖԻՖԱ-ն իր այդ որոշումը բացատրում է, որ բասկերի գործելաոճը դեմ է կազմակերպության կանոնակարգին։
Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ն Բասկերի Երկրի հարցումը մերժել էր դեռ Եվրո-2020-ի ընթացքում, իսկ ՖԻՖԱ-ն նոր է արձագանքել դրան։
Հաղորդվում է նաև, որ բասկերի ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավը պատրաստվում է դիմել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան` բողոքարկելու ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումները։
Հավելենք, որ Բասկերի Երկրի հավաքականն իրավունքի մասնակցել ընկերական և սիրողական մրցաշարերի, սակայն նրա կազմում հանդես են գալիս հիմնականում «Ատլետիկ Բիլբաոյի», «Ռեակ Սոսիեդադի», «Էյվարի», «Օսասունայի» և «Ալավեսի» բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Ատլետիկ Բիլբաո, Բասկերի Երկրի հավաքական, Բասկերի Երկրի ֆուտբոլի ֆեդերացիա, Էյբար, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լուիս Ռուբիալես, ՈւԵՖԱ, Ռեալ-Սոսիեդադ, Օսասունա, ՖԻՖԱ