Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Ռումինիայի դեմ խաղում

02/04/2021 - 14:25

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը՝ հղում կատարելով Instatscout վիճակագրական ընկերությանը, Ռումինիայի դեմ խաղում մեր հավաքականի կազմից ամենաշատը վազել է Խորեն Բայրամյանը (11107 մ), ում հաջորդում են Տիգրան Բարսեղյանը (10467 մ) և Հովհաննես Համբարձումյանը (10247 մ):

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի սաներն ԱԱ-2022-ի որակավորման փուլի մեկնարկային երեք խաղերում էլ հաղթեցին և 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան էլ 6-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023