Ինտերը հետաքրքրվում է Մոյզե Կինով
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ինտերի» ուշադրությունը:
Միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն քննարկել է Իտալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի հարցը գործակալ Մինո Ռայոլայի հետ:
2020 թվականի ամռանը Կինը կարող է դառնալ ազատ գործակալ, դրա համար թուրինցիները մտադիր են երկարացնել նրա հետ պայմանագիրը:
Corriere dello Sport-ի կարծիքով՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կամ պաշտպան Միլան Շկրինիարի՝ «Յուվենտուս» տեղափոխության դեպքում Կինը կարող է դառնալ գործարքի մաս:
# Ինտեր, Մոյզե-Կին, Յուվենտուս, տրանսֆերներ