Սուլշեր. Google-ում փորձեցինք որոնել մեր հարցի պատասխանը
ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»: Հետխաղյա ասուլիսում հետաքրքրությունն ավելի շատ եղել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ սպասվող պատասխան հանդիպումը:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը առիթը բաց չի թողել՝ դժգոհելով ձևաչափից հանդիպումների՝ երեքշաբթի և չորեքշաբթի անցկացնելուց:
«Ես չեմ հասկանում, թե ինչու հանդիպումներից երկուսը պետք է կայանան երեքշաբթի, մյուս երկուսը՝ չորեքշաբթի: Ինչո՞ւ են մյուս թիմերը մեկ օր ավելի ստանում հանգստանալու համար: Մենք փորձեցինք մեր հարցի պատասխանը ստանալ Google-ում..: Անշուշտ, պետք է ՈւԵՖԱ-ն պետք է փոխի սա»,- մասնագետի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է ապրիլի 16-ին: Առաջին խաղում «Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով:
# Մանչեսթեր-Յունայթեդ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր